Ռիհանան ներկայացել է ճերմակ հանդերձանքով

19:53   21 հունիսի, 2018

Գեղեցկուհի Ռիհանային նկատել են Փարիզում: 30-ամյա երգչուհին շքեղ տեսք է ունեցել: Նրա ճերմակ հանդերձանքը ընդգծել է մարմնի թուխ գույնը, իսկ դետալները եղել են կերպարն ամբողջացնող գլխավոր մասնիկները:



Գոտկատեղին կապվող պայուսակը այս գարնան համար իրական բում էր, եւ, փաստորեն, շարունակում է մնալ չափազանց ակտուալ: Խորը լանջաբացվածքը հավասարակշռել է ընդհանուր կերպարի համեստությունը սեքսուալության հետ:



Ռիհանան ընտրել է նպատակահարմար, սակայն համարձակ աքսեսուարներ: Արեւային ակնոցը, որը կրում է երգչուհին, այս ամառվա թրենդն է համարվում: Սրածայր կոշիկները կարծես խոսում են այն մասին, որ հարմարավետության հետ մեկտեղ աստղը չի մոռանում նաեւ իր կանացի էներգիայի մասին:



Թերեւս, աստղի ամենահամարձակ քայլը այս լուքի ստեղծման մեջ սպիտակ ստվերաներկն է, որը միաժամանակ եւ՛ էքստրավագանտ է, եւ՛ նուրբ:




                                                                                     Լուսանկարները՝ Getty, Shutterstock
                                                                                                           Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE