Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը

20:15   21 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) շարունակում է լցնել մեր եւ իր հետեւորդների, երկրպագուների առօրյան ժպիով ու մի փոքր հումորով: Դերասանը իր Instagram-ի հետեւորդներին չի թողնում իրեն շատ երկար կարոտել:

Մկոն լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որը, ինչպես հաճախ է պատահում, հումորային բնույթ ունի: Դերասանը լուսանկարում պատկերված է դժգոհ դեմքով: Կադրում երեւում է, որ Մկոյին, թերեւս նկարահանումների համար, արհեստական բեղեր են սոսնձում:



Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ կից թողնելով հումորային գրառում: Նա գրել է. «Բեղավորման սեզոն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստը ցույց էր տվել, թե ինչ տեսք ունի երթուղայինի վարորդը, երբ մանր չունի: Դերասանը մեկնաբանել էր լուսանկարը հետեւյալ կերպ. «Երթուղայինի վարորդի դեմքը, երբ 5000-անոց ես տալիս»: Հրապարակումը, ինչպես միշտ, բարձրացրել էր օգտատերերի տրամադրությունը: 





© NEWS.am STYLE