Քիմ Քարդաշյանի «սովորական», բայց անսովոր զբոսանքը

20:45   21 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով միշտ ուշադրության կենտրոնում է, կարծես թե ընտելացել է իր նկատմամբ այդպիսի հետաքրքրվածությանը:
Հեռուստաաստղը իր Instagram-ի միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ, հրապարակել է տեսանյութ:



Տեսանյութում երեւում է, թե ինչպես են թիկնապահները հետ հրում առաջ եկող բազմությանը, որպեսզի Քիմը կարողանա հանգիստ անցնել: Բոլորը բղավում էին հայուհու անունը, իսկ նրա համար այդ ամենը, իհարկե, նորություն չէ: Քիմը նաեւ մակագրել էր տեսանյութը, ինչը փաստում է վերոնշյալը: Նա գրել է. «Սովորական զբոսանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աստղը հիշել է այն մասին, թե ինչպես է սկսել հանդիպել Քանյե Ուեսթի հետ ու ինչպես է ապագա ամուսինը նրա բոլոր իրերը զգեստապահարանից հանել ու շպրտել։ Քիմը խոստովանել էր. «Ես համարում էի, որ ես ունեմ ոճ, ու որ գոնե մի բան հասկանում եմ նորաձևությունից։ Սակայն Քանյե Ուեսթն այլ կարծիքի էր»։





                                                                                                Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE