Սիրուշոն կիսվել է իր ամառային նոր լուսանկարներով

21:45   21 հունիսի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ում այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների:

Սիրուշոն իր միկրոբլոգում  նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում երգչուհին սպիտակ վերնաշապիկով է եւ խոշոր զարդեր է կրում: Այս լուսանկարները երգչուհու կողմից որևէ մեկնաբանություն չեն ստացել, սակայն նա օգտագործել է «Ամառ» անգլալեզու հեշթեգը:





Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր սպիտակ երկար զգեստով եւ սպորտային սպիտակ կոշիկներով: Նա նստած էր նստարանին, հավանաբար այս լուսանկարն արվել էր Գյումրիում: Իր միկրոբլոգում արված այս հրապարակմանը եւս Սիրուշոն ոչ մի կերպ չէր մեկնաբանել:



© NEWS.am STYLE