Քայլի Ջենների դեղին լուքը հիշեցրել է հայտնի սերիալի հերոսին (ֆոտո)

22:19   21 հունիսի, 2018

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Քայլի Ջենները Կանն էր ժամանել։ Տեսախցիկները ֆիքսել էին ինչպես նրան, այնպես էլ նրա բոյֆրենդ Թրեւիս Սքոթին:





Այդ ամենից հետո, սակայն, աստղը վերադարձել է իր «պարտականություններին»: Նա ներկա է գտնվել «Louis Vuitton Menswear» գարուն-ամառ ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ու կիսվել է որոշ լուսանկարներով իր Instagram-ի story բաժնում:



Քայլի Ջենները իր վրա է սեւեռել բոլորի ուշադրությունը՝ իր համարձակ, յուրահատուկ դեղին հանդերձանքով, որը շատերին հիշեցրել է «Ամբողջ ծանրությամբ» ( Breaking Bad) սերիալի գլխվոր հերոսի համազգեստը: Հետեւորդները այդ թեմայով կատակել են Instagram-ում: Քայլին գլամուր երանգներ է հաղորդել իր հանդերձանքին՝ այն ամբողջացնելով նուրբ բարձրակրունկներով:





Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Instagram,  Imdb, Backgrid



© NEWS.am STYLE