60-ամյա Շերոն Սթոունին տեսել են Լոս Անջելեսում

23:45   21 հունիսի, 2018

60-ամյա Շերոն Սթոունը, ի հակադրություն վառ ու գույնզգուն հանդերձանք ընտրող այլ աստղերի, ներկայացել է սեւ ու սպիտակ գույների դասական համադրությամբ լուքով:
«Հիմնական բնազդ»-ի աստղին տեսախցիկները ֆիքսել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղ նա սիրով ձեռքի շարժումով ողջունել է լուսանկարիչներին ու լուսանկարվել:



Դերասանուհին ներկայացել է սպիտակ ջինսե տաբատով, սեւ V-աձեւ կտրվածք ունեցող բլուզով: Սեւ կաշվե բաճկոնը եւ սպիտակ մեծ պայուսակը ամբողջացրել են հոլիվուդյան աստղի առօրյա կերպարը: Շերոն Սթոունի այս ընտրությունը խոսում է այն մասին, որ անկախ համաշխարհային աստղ լինելուց, շատ կարեւոր է պահպանել հարմարավետությունը, հետեւել սեփական զգացողություններին:



Հիշեցնենք, որ վերջերս աստղին «բռնացրել էին» երիտասարդ սիրեցյալի հետ Մայամիում: Դերասանուհուն նկատել էին  լողափին տեղի պապարացիները: Նա երջանիկ տեսք էր ունեցել:


                                                                                                     Աղբյուրը՝ Daily Mail
                                                                             Լուսանկարները ՝ Backgrid, EastNews 



© NEWS.am STYLE