Ոստիկանությունը հետաքրքրվել է Մոսկվայի կենտրոնում  Թիմաթիի ու Եգոր Քրիդի սկանդալային արարքով

13:33   22 հունիսի, 2018

Ռուսաստանում հիմա  շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը , դրա հետ մեկտեղ Մոսկվայում  տարբեր զվարճալի  միջոցառումներ են կազմակերպվում՝ ի ուրախություն բնակիչների։ Ահա, Թիմաթին էլ է որոշել աչքի ընկնել։ Եգոր Քրիդի հետ միասին Թիմաթին «Մերսեդեսով» եկել է «Բլեք Սթար» բուտիկի մոտ ու այնտեղ ելույթ ունեցել՝ պարելով մեքենայի վրա՝ հարյուրավոր ֆանատների աչքերի առաջ։

A post shared by Black Star (@timatiofficial) on

Եվ ահա Մոսկվայի կենտրոնում  Թիմաթիի ու Եգոր Քրիդի  արարքից հետո նրանցով հետաքրքրվել են ոստիկանները։ Արտիստները միանգամից մի քանի օրենք են խախտել։

Ճանապարհի բանուկ մասում մի քանի հազար քաղաքացի էր հավաքվել՝ մոսկվացիներ ու զբոսաշրջիկներ, այդ թվում նրանք, ովքեր մայրաքաղաք են ժամանել 2018-ի Աշխարհի առաջնության կապակցությամբ։ Բոլշայա Դմիտրովկա փողոցի երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։  Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մասով Հանրային խորհրդի անդամ Ալեքսանդր Խամինսկին հայտնել է․

«Ակնհայտ է, որ խոսքը Թիմաթիի սովորական ինքնագովազդի մասին է։ Նրա ոչ համարժեք վարքագիծը սկսվել է այն բանից հետո, երբ  նրան անտեսեցին փոփ երաժշտության բնագավառում «ՄՈՒԶ- ՏՎ մրցանակաբաշխության»  ամենամյա արարողության ժամանակ»,- նշել է հասարակական գործիչը DNI. RU-ի հետ զրույցում։

«Նախկինում էլ է նա հրապարակավ դժգոհություն արտահայտել երաժշտական մրցանակաբաշխության  կազմակերպիչների հասցեին։ Իսկ հիմա մի ամբողջ ելույթ է կազմակերպել Մոսկվայի կենտրոնում իր մեքենայի վրա կանգնած՝ ցույց տալու համար, որ չնայած այս տարի մրցանակ չի ստացել, ինքը առաջվա պես հետաքրքիր է հանրությանը, ու իր Instagram պաշտոնական էջում հրապարակել է մեքենայի վրա իր ելույթի տեսագրությունը»,- հայտնել է փորձագետը։Լ

Խամինսկին հավելել է, որ շուտով հասարակական կարգի խախտման փաստով ստուգում է իրականացվելու։ Ամեն դեպքում՝ առավելագույնը 26 հազար ռուբլու չափով վարչարարական տուգանքները, ինչպես նաեւ մինչև 100 ժամ հարկադիր աշխատանքները  կամ էլ մինչև 15 օր ժամկետով վարչական կալանքը ոչ Թիմաթիին, ոչ էլ Քրիդին, ոչ էլ նրա շրջապատից որեւէ մեկին չեն վշտացնի։

 



© NEWS.am STYLE