Անժելա Սարաֆյանը մասնակցել է բարեգործական ակցիայի

11:34   22 հունիսի, 2018

Անժելա Սարաֆյանը մասնակցել է բարեգործական ակցիայի։ Իր Instagram-ում դերասանուհին մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը պատկերված է պաստառի ֆոնին, որտեղ գրված է «130 միլիոն աղջիկ դպրոց չի հաճախում»։ Ըստ երեւույթին խոսքը բարեգործական ակցիայի մասին է, որի մասին մեզ դեռ քիչ բան է հայտնի։

«Այս օրը․․․․ այս զգեստը․․․ այս կոշիկները․․․ այս աղջիկները»,- այսպես է մակագրել լուսանկարն Անժելան։ Լուսանկարների հեղինակն, ի դեպ, Անժելայի  եղբայրն է՝ Կարբիսը։

Նշենք, որ այս տարվա մարտին հայտնել էին, որ Անժելա Սարաֆյանը հանդիպում է Նիք Ջոնասի հետ։ 25-ամյա երգիչն ու 34-ամյա դերասանուհին չէին  մեկնաբանել այդ նորությունը, բայց աղբյուրների հաղորդագրություններով՝ դերասանները ծանոթացել էին  իրենց ընդհանուր ընկերոջ՝ ոճաբան Ավո Երմաղյանի միջոցով։ Սակայն պարզվել է, որ Նիքը հիմա հանդիպում է մեկ այլ կնոջ՝   Պրիյանկա Չոպրայի հետ։



© NEWS.am STYLE