Ռեփեր Face-ը բանակ է գնում

14:36   22 հունիսի, 2018

Ռուսաստանում երկու մեծ խնդիր կա՝ հիմարներն ու ճանապարհները։ Հիմա հայտնվել են եւս երկուսը՝ Բուզովան ու ռեփեր Face-ը։ Վերջինը, ինչպես եւ Բուզովան, հայտնի է ռեփ ոճի մեջ իր «բարձր ինտելեկտուալ» երգերով։ 21-ամյա ռեփեր Face-ը, նույն ինքը Իվան Դրեմինը, ծնունդով Ուրֆայից է։ Նա հայտնի է դարձել 2017-ին «ՎԿոնտակտե» սոցցանցում «No Love» ալբոմն ու մի քանի տեսահոլովակ հրապարակելուց հետո։ Դատելով նրանցից, ովքեր լրջորեն հրապուրված են նրա ստեղծագործությամբ,  նրա երկրպագուները հիմնականում միջին ու ավագ դպրոցականներն են։

Իվանը հայտնել է, որ բանակ է մեկնում։ Նա այդ մասին գրել է իր Twitter-յան էջում։

«Բանակ եմ մեկնում, կտեսնվենք մեկ տարի հետո»,- ասվում է երաժշտի հաղորդագրության մեջ։ Հետագայում համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք ենթադրաբար արվել են զինկոմի նորակոչիկների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։

2017-ի հոկտեմբերին լրագրող Յուրի Դուդին տված հարցազրույցում Face-ը հայտնել էր, որ բանակ չի գնալու, քանի որ չի ուզում ու ողջույն էր հաղորդել զինկոմին։ «Ինձ ոչ ոք չի փնտրում, ես ոչ մեկին չեն փնտրում,  ու մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Զինվորական տոմս ես չունեմ»,- ասել էր երաժիշտը։



© NEWS.am STYLE