Գարիկ Մարտիրոսյանի կինը ծաղրել է ժամանակակից գլամուր աղջիկներին

14:04   22 հունիսի, 2018

Այնուամենայնիվ, Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հոյակապ հումորի զգացում ունի։ Ժաննան ծաղրել է մերօրյա գլամուր աղջիկներին։ Հայ շոումենի կինն իր Instagram-ում հրապարակել է իր «անկետան»՝ ծաղրելով միլիոնատերներ որսացող ժամանակակից աղջիկների «ուղեղները» եւ ոչ միայն։

«Անկետա․ Անունս Ժանուսիկ է։ Ես բլոգեր եմ։ Նաեւ՝ դիզայներ, դերասսանուհի, երգչուհի ու դիջեյ։ Ես երկու ամենաբարձր կրթություն ունեմ։ Ես սիրում եմ ճամփորդել ու Դոլչե Գխաբանա։ Ես եղել եմ Միլլանում, Մոնակկոյում, Նիցշեում ու աութլեթում։ Ես սիրում եմ սպորտ։ Չեմ ուտում մինչև 6-ը ու դրանից հետո։ Հասակս՝ 1մ90սմ է։ Քաշս՝ 35 կգ։ Ու դա՝ միայն կուրծքս։ Քիթս, շուրթերս, այտերս, ոտքերս, եղունգներս, մազերս, թարթիչներս իմն են։ Ես դեմ եմ պլաստիկային ու ֆոտոշոփին։ Ամեն ինչ պետք է բնական լինի։ Բնական գեղեցիկ։ Ես կոմունիցիոն մարդ եմ՝ բոլորի հետ ընդհանուր լեզու եմ գտնում։ Իմ սիրելի երգիչը Քրիդն է։ Սիրելի գիրքս՝ Պաուլ Քաելիոյի «100 տարվա մենությունը»։ Եթե ես ունենայի միլիոն դոլար, ես յուրաքանչյուր կոպեկը կտայի անօթեւան շներին խնամող ապաստաններին։ Միլիոն դոլարն էլ ինձ կպահեի։ Կյանքում իմ ստատուսն է՝ «Ինչը ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»․ Ֆրիդրիխ Նիցցա։ Ամենից շատ ուզում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Ու իհարկե նաեւ՝ մերսեդես»,- գրել է Ժաննան։

 



© NEWS.am STYLE