Անժելա Սարգսյանը համարձակ հագուստով պարծեցել է իր սլացիկ կազմվածքով

10:56   22 հունիսի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին ներկայացել է շատ կարճ կիսատաբատով եւ ցուցադրել է բարեկազմ մարմինը: Սպորտային հանդերձանքով հաճախ ենք հանդիպում դերասանուհուն, քանզի ինչպես երեւում է նրա միկրոբլոգի հրապարակումներից նա պարտաճանաչ մարզվում է:

 

Անժելա Սարգսյանն ավելի վաղ, Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա պառկած էր  անկողնու վրա: Անժելա Սարգսյանն իր այս հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ՝ անգլերեն լեզվով գրառում: Նա գրել էր. «Անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ են հայտնվում իմ ճանապարհին, ես հաստատակամ եմ: Ես սիրում եմ իմ կյանքը! Եվ նրանց, ովքեր խոչընդոտներ են առաջացնում իմ ճանապարհին, շնորհակալություն. Դուք ինձ ավելի ուժեղ եւ ավելի լավն եք դարձնում: Իմ բարությունը թուլության հետ մի շփոթեք»:



© NEWS.am STYLE