«Եթե Նիկոլը մի քանի տարի առաջ լիներ մեր վարչապետը թուրքերին կստիպեր ընդունել մեր ցեղասպանությունը». Ալինա Մարտիրոսյան

12:26   22 հունիսի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն, ով բավականին ակտիվ է սոցցանցերում եւ մշտապես իր հետեւորդ-երկրպագուների հետ հիմնականում կիսվում է իր եւ ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ արված լուսանկարներով, գեղեցիկ սելֆիներով: 

Այսօր, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Այս անգամ Ալինա Մարտիրոսյանը խոսել է ՀՀ վարչապետի մասին:

Նա գրել է. «Եթե Նիկոլը մի քանի տարի առաջ լիներ մեր վարչապետը, ապա թուրքերին կստիպեր ընդունել մեր ցեղասպանությունը: Քանի, որ իրա մեջ թասիբը սեփական ազգի հանդեպ հզորա»:

Ավելի վաղ, Ալինա Մարտիրոսյանը հրապարակել էր ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որին կից կատարել էր հետեւյալ գրառումը. «Գեներալնի ուբորկաս պրծնեմ` Այ սենց երկիր եմ սարքելու…»:

 

 



© NEWS.am STYLE