Ջասթին Բիբերին Նյու Յորքում «բռնացրել են» նոր ընկերուհու հետ

15:18   22 հունիսի, 2018

Ջասթին Բիբերը մի քանի ամիս առաջ Սելենա Գոմեսին հերթական անգամ ասել է․ «Ցտեսություն, դու ինձ հոգնեցրել ես» ու գնացել է նոր արկածներ որոնելու։ 24-ամյա հայտնի երգիչը հիմա սիրային հարաբերություններ է սկսել մոդել Հեյլի Բորդուինի հետ, ի դեպ արդեն երկրորդ անգամ։

Ջասթինին ու Հեյլիին, որն ի դեպ «2017-ի ամենասեքսուալ մոդելն է» Maxim ամսագրի վարկածով, արդեն նկատել են Բրուքլինյան կամրջի վրա։

Իսկ հիմա սիրահարներին նկատել են, երբ նրանք հեռանում էին Cipriani ռեստորանից։

Տեղի պապարացիները հասցրել են մի քանի լուսանկար անել, որոնցից  դատելով Ջասթինը Հեյլիի հետ իրեն շատ ավելի լավ է զգում, քան Սելենայի հետ։

Ի դեպ, Ջասթինի համապատասխան մատին մատանի կա, սակայն պարզվել է, որ երգիչը ընդամենը որոշել է ծաղրել պապարացիներին, որոնք միանգամից ենթադրել են, որ Բիբերը նշանված է։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE