Ամառային երեկոյան դիմահարդարում՝ վառ գույներով (տեսանյութ)

18:41   22 հունիսի, 2018

Դիմահարդարներն, առհասարակ, խորհուրդ չեն տալիս շատ դիմահարդարվել ամռանը, քանի որ նախ՝ դեմքդ ավելի է շոգում տոնային քսուքների եւ ստվերաներկերի ծանրությունից, երկրորդ՝ դիմահարդարումը բառի բուն իմաստով հալվում է հենց դեմքիդ վրա:

Այնպես որ՝ ցերեկվա ժամերին, իսկապես, պետք է խուսափենք մեր դեմքի ավելորդ ծանրությունից, իսկ ահա ամառային խելահեղ երեկոները կարելի է ներկել վառ գույներով :)

Դիմահարդար Քրիստեն Դոմինիկը YouTube-ի իր ալիքում ցուցադրել է ամառային խելաhեղ երեկոների համար նախատեսված վառ դիմահարդարում՝ օգտագործելով նարնջագույնի եւ ծիրանագույնի մուգ եւ բաց երանգները: Իսկ իր ամառային look-ը Քրիստենն ամբողջացրել է խիտ թարթիչների ընտրությամբ:

Եթե ցանկանում եք ունենալ Քրիստենի դիմահարդարումից, ապա դիտեք նրա տեսանյութը:)



© NEWS.am STYLE