Բեյոնսեն 4 հազար դոլարանոց զգեստով ՝ Լոնդոնում ժամադրության ժամանակ

15:38   22 հունիսի, 2018

Բեյոնսեն ու Ջեյ Զին շրջում են եվրոպական մայրաքաղաքներում, քանի որ երգչուհին սկսել է իր «On The Run 2 Tour»  համաշխարհային համերգային շրջագայությունը։ Երգչուհին արդեն ելույթ է ունեցել Լոնդոնում, Ամստերդամում, ու շուտով կերգի նաեւ Կոպենհագենում։

Լոնդոնում ելույթի ժամանակ Բեյոնսեն անսպասելիորեն անոնսել է իր նոր ալբոմը, որի երգերն արդեն գլխավորում են համաշխարհային հիթ շքերթները։

Իսկ երեկ զույգին տեսել են Լոնդոնում The Arts Club ակումբից դուրս գալու պահին։

Եթե 48-ամյա ռեփերի հագուստին կարելի է ուշադրություն չդարձնել, ապա Բեյոնսեի վրա ուշադրություն արժի դարձնել։

36-ամյա երգչուհին հանրությանը ներկայացել էր Michael Costello ապրանքանիշի 4000 դոլարանոց անսամբլով։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Will, Mega, Vackgrid



© NEWS.am STYLE