Մայքլ Ջեքսոնի 89-ամյա հայրը մահամերձ է

16:45   22 հունիսի, 2018

Վատ նորություններ Ջեքսոնների ընտանիքից։ Փոփ երաժշտության հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնի 89-ամյա հայրը մահամերձ է, գրում է NME-ն։

Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Ջերմեն Ջեքսոնը, լրագրողներին պատմել է, որ իր հայրը կարող է մահանալ ցանկացած պահի, սակայն ազգականներին արգելել է մոտենալ իրեն ու ծանոթանալ իր բժշկական քարտին։

Բարցեւայնպես, նրա կինը՝ Քեթրին Ջեքսոնն ու դուստրերը՝ Ռեբբին ու Ջովոննին, գալիս են Լաս Վեգասի հոսպիտալ, որտեղ պառկած է Ջեքսոնը։

Ջո Ջեքսոնն արդեն երկար տարիներ տառապում է թուլամտությունից։ 2015-ին նա կուրացել էր ինսուլտից հետո։ Առաջին անգամ նա իր մասին շոու բիզնեսի աշխարհում հայտնել էր 1960-ականների սկզբին՝ դառնալով իր երեք որդիների՝ Ջեքի, Տիտոյի ու Ջերմանի մենեջերը, սակայն պրոդյուսերի ամենահաջողակ ժառանգը իհարկե Մայքլ Ջեքսոնն էր։



© NEWS.am STYLE