Ռուս երգիչը սեքսիստական սկանդալի մեջ է հայտնվել` հրապարակավ վիրավորելով աղջկան

17:49   22 հունիսի, 2018

Ռուս երգիչ  Վլադ Տոպալովն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որն առաջացրել է շոկային արձագանք ռուսական բլոգոսֆերայում։ Լուսանկարը երգիչն արդեն ջնջել է, սակայն «Սպլետնիկ»-ը հայտնում է, որ դա երգչին չի փրկել սկանդալից։

Այս շաբաթ նա այցելել էր Լոնդոն, որտեղ քաղաքում զբոսնելիս մտել էր պաղպաղակի խանութ։ Այնտեղ երգիչը լուսանկարվել է մի աղջկա կողքին, որն իր համար պաղպաղակ էր ընտրում ։ Այդ լուսանկարը երգիչը հրապարակել էր իր Instagram էջում, հավելելով վիրավորական գրություն, որը համացանցում բուռն արձագանք էր առաջացրել։

«Ինձ մոտ հիստերիա էր սկսվել, երբ ես նայում էի, թե նա ինչքան պաղպաղակ է ընտրում։ Դե, իրոք․․․ Ախր գոնե նա իրեն նման բան չպետք է թույլ տա։  Ազնիվ խոսք»,- մակագրել է լուսանկարը Տոպալովը։

Երկրպագուներն իրենց մեկնաբանություններում միանգամից սկսել են երգչին մեղադրել սեքսիզմի մեջ։

Մի քանի ժամ անց Տոպալովը ջնջել է լուսանկարի մեկնաբանությունը ու արգելափակել մեկնաբանությունները, սակայն նա շարունակում էր ստանալ քննադատական հաղորդագրություններ։ Ավելի ուշ երգիչն այնուամենայնիվ ստիպված է եղել մեկ այլ գրառում հրապարակել, որը նա ուղեկցել է ստեղծված իրավիճակն արդարացնող նամակով։ Սակայն դրանով Տոպալովը միայն վատացրել է իր վիճակը։ Նրա ուղերձը էլ ավելի շատ վիրավորանք էր պարունակում այլ մարդկանց հասցեին․․․

«Կներեք ինձ իմ դիրքորոշման համար, բայց ես համարում եմ, որ կինը ՊԱՐՏԱՎՈՐ է լավ տեսք ունենալ։ Լինել մայր ու կին՝ սրանք են Աստծու ու բնության կողմից կնոջը տրված երկու ԳԼԽԱՎՈՐ գործառույթները»,- գրել էր երգիչը ։



© NEWS.am STYLE