Maitre Gims-ը երգել է «Մի գնա» երգը՝ Նիցցայի կենտրոնում (տեսանյութ)

16:18   22 հունիսի, 2018

Երեկ Ֆրանսիայում նշել են «Երաժշտության տոնը»՝ Fête de la Musique: Տոն, որը երկրում նշում են հունիսի 21-ին, եւ բնականաբար, նվիրված է երաժշտությանը:  Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ կենտրոնական հրապարակներում պատրաստվում են բեմ եւ ելույթ են ունենում հայտնի արտիստներ (ի դեպ, փողոցների ամեն անկյունում յուրաքանչյուրը պարում եւ երգում է): Ահա, եւ այս առիթով, երեկ՝ Նիցցայի կենտրոնում տեղի է ունեցել տոնական համերգ, որտեղ գլխավոր դերը Maitre Gims-ին էր, ով կատարել է «Մի գնա» երգը (դիտել 8.14 րոպեից):



© NEWS.am STYLE