Քենդալ Ջենները սուպերմարկետում հանդիպել է  մի մարդու, ով ուզում էր սպանել Քարդաշյանների գերդաստանը

18:10   22 հունիսի, 2018

Քենդալ Ջենները սուպերմարկետում հանդիպել է մի մարդու, ով ցանկանում է սպանել Քարդաշյանների գերդաստանը։ Նման բան կարող է տեղի ունենալ միայն Քարդաշյան- Ջեններ գերդաստանի ներկայացուցիչների հետ։ Քիմ Քարդաշյանի 22-ամյա քույրը ժամանել էր Միլան՝ Նորաձեւության շաբաթվան մասնակցելու, իսկ ցուցադրությունից հետո աղջիկը սուպերմարկետ էր գնացել։

Պատկերացրեք նրա զարմանքը, երբ մոդելն իր կողքին հերթում կանգնած տեսել է մի տղամարդու, որի հագին մարզաշապիկ էր՝ վրան գրված Kill the Kardashians:

Քենդալը համարձակ աղջիկ է, ինչը բնական է՝ հաշվի առնելով, որ նրա ավագ քույրը  Քիմն է, ու մոդելը լուսանկարել է տղամարդու մարզաշապիկը,  լուսանկարն էլ հրապարակել  իր սթորիզում։

Փառք աստծո, տղամարդը չէր ճանաչել Քենդալ Ջեններին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  REX, Shutterstock

 

 



© NEWS.am STYLE