Էվա Խաչատրյանի ամառային հմայիչ ֆոտոշարքը

19:11   22 հունիսի, 2018

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակում է ֆոտոշարքեր, կարճ տեսանյութեր, սելֆիներ եւ այլն: 

Այս անգամ դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացրել է նոր հրապուրիչ սելֆիներից կազմված տեսանյութով: Լուսանկարներում Էվան վերնաշապիկով է, որի վրա պանդա է պատկերված:

Այս հմայիչ տեսանյութին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

A post shared by Eva Khachatryanofficial (@eva__khachatryan) on

Ավելի վաղ, Էվա Խաչատրյանը հրապուրիչ լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կարմիր շրթներկով էր, որը համադրել էր կարմիր բլուզի հետ, իսկ վարսերը գանգուր են, ինչպես հաճախ կարելի է տեսնել դերասանուհուն:

Էվան կրում էր վերջին ժամանակաշրջանում բավականին ակտուալ եւ նորաոճ համարվող նեղ արեւային ակնոց, որը կարծես շրջապտույտով ետ էր վերադարձել ժամանակակից նորաձեւություն:



© NEWS.am STYLE