ԱԱԾ-ի «հատուկ գործողությունները»՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալի շրջանակում

17:56   22 հունիսի, 2018

Քիչ առաջ համացանցում լուրեր էին տարածվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացնում Երեւանի Վստրեչի կամրջի հարեւանությամբ գտնվող «Գլոբուս» բիզնես կենտրոնի մոտակայքում: Սակայն ԱԱԾ-ի կողմից որեւէ մեկնաբանություն չկա, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:

NEWS.am STYLE-ի տեղեկություններով այդ տարածքում տեղի են ունենում «Այրված անուրջներ» նոր հեռուստասերիալի նկարահանումները, որի մեկնարկը տրվելու է հուլիսի 2-ին՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Կարեն Ասլանյանն ու Մարիամ Ալեքսանյանը: Ի դեպ, Կարենն Instagram-ի իր էջում այսօր սերիալի նկարահանումներից մի դրվագ է հրապարակել:

 



© NEWS.am STYLE