Ջոնի Դեպը ցանկություն է հայտնել վերանկարահանել «Տիտանիկ»-ը իր լոգարանում

19:45   22 հունիսի, 2018

55-ամյա հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը վերջերս բացել է իր սիրտը Rolling Stone-ին տված հարցազրույցի ընթացքում: Նրա ամենազարմանալի հայտարարությունը եղել է այն, որ նա կցանկանար վերանկարահանել 1997-ին նկարահանված եւ մինչ օրս սիրված «Տիտանիկ» ֆիլմը: Աստղն ասել է, որ նա կցանկանար նկարահանել լեգենդար ֆիլմը հենց իր լոգարանում:



Դեպը շեշտել է. «Դա շատ հրաշալի կլիներ, բայց Հոլիվուդը հիմա ավելի քիչ է ռիսկերի գնում»:  Հետաքրքիր է, որ չնայած կյանքի դժվար փուլին, Դեպը շարունակեւմ է կատակել: Նա հիմա դատական քաշքշուքի մեջ է՝ նախկին բիզնես մենեջերի եւ նրա եղբոր հետ: Իսկ պատճառը կնքված պայմանագրի կետերի կոպիտ խախտումն է:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեպը հյուծված էր թվացել իր երկրպագուներին, ինչը բավականին անհանգստացրել էր նրանց: Նրանք կարծել էին, թե այդպես է ազդել դերասանի վրա Էմբեր Հյորդից բաժանվելը: Սակայն հետագայում պարզվեց, որ դերասանը հատուկ է նիհարել: Նա դա արել է հանուն նոր ֆիլմում ստանձնած դերի: Դեպը կմարմնավորի 54-ամյա պրոֆեսորի, որը ծանր հիվանդությամբ է տառապում: Ֆիլմը ստացել է «Ռիչարդը հրաժեշտ է տալիս» (Richard Says Goodbye) անվանումը եւ հիմա նկարահանումների փուլում է:















                                                                                                                Աղբյուրը՝ Gazeta
                                                                                    Լուսանկարները՝ East News , Imdb



© NEWS.am STYLE