Մկրտիչ Արզումանյանը մնաց «զարմացԱԱԾ» (ֆոտո)

20:15   22 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր Instagram-յան հետեւորդների օրը:

Մկոն այս անգամ լուսանկար է հրապարակել, որտեղ զարմացած հայցքով է նայում: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ ժամանակին համահունչ կերպով: Մկոն գրել է. «Հաճելիորեն զարմացԱԱԾ»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն իր միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում դերասանը պատկերված էր դժգոհ դեմքով: Կադրում երեւում էր, որ Մկոյին, թերեւս նկարահանումների համար, արհեստական բեղեր են սոսնձում: Նա նաեւ մեկնաբանել էր լուսանկարը՝ կից թողնելով հումորային գրառում: Նա գրել էր. «Բեղավորման սեզոն»:



© NEWS.am STYLE