Գունագեղ մազերը՝ այս ամառվա թրենդ

20:47   22 հունիսի, 2018

Այս ամռանը գույնզգույն մազերը ոչ միայն բավականին համարձակ, այլեւ արդարացված որոշում են: Անցած տարի շատերին թվում էր, որ այդ նորարարությունը շատ շուտ կհոգնեցնի նորաձեւության սիրահարներին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ գույնզգույն մազերի հետ կարելի է շատ փորձարկումներ անել: Օրինակ՝ օմբրե, բալայաժ կամ ավանդական շերտաներկում:



Եթե լավ ընտրված ոճին, հագուստին եւ գրագետ դիմահարդարմանը զուգադրենք նաեւ գույնզգույն վարսեր՝ մաշկի գույնին համապատասխան, ապա կստանանք անմոռանալի եւ յուրահատուկ կերպար:



Այդ հնարքից արդեն օգտվել են մի շարք համաշխարհային աստղեր, ինչպես օրինակ Քեթի Փերին, Նիքի Մինաժը, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ, նույնիսկ, որքան էլ զարմանալի հնչի, ռեփեր Լիլ Փամփը:










                                                                                                        Լուսանկարներ՝ Instagram



© NEWS.am STYLE