NEWS.am STYLE-ը վերլուծում է Քիմ Քարդաշյանի վառ լուքը

22:15   22 հունիսի, 2018

Ինչպես  ավելի վաղ հայտնել էր NEWS.am STYLE-ը, Քիմ Քարդաշյանի՝ Փարիզում կողոպտվելուց երկու տարի անց հայուհին վերադարձել էր Ֆրանսիայի մայրաքաղաք, բայց այս անգամ՝ թիկնապահների բանակի, Քանյե Ուեսթի և քրոջ՝ Քայլի Ջեների հետ։
Նրանք մասնակցել էին տղամարդկանց գարուն-ամառ ցուցադրությանը, որն անցել էր Palais Royal –ում, տղամարդկանց Նորաձեւության շաբաթվա շրջանակում։



Քիմ Քարդաշյանը, ով հատկապես ամուսնությունից հետո սկսել է համարվել նորաձեւության էտալոն, ներկայացել էր բավականին վառ հանդերձանքով: Հայուհին հիմնականում նախընտրում է գլամուրային լուքերը՝ մարմինն ընդգրկող կտորներից կարված զգեստներ, բարձրակրունկներ, համարձակ համադրություններ:
Այս անգամ, սակայն, հեռուստաաստղը, ինչպես եւ նրա կրտսեր քույր Քայլին նախընտրել էին թեթեւ, բայց միեւնույն ժամանակ վառ կերպով հանդես գալ:



Քիմը ներկացավ փիրուզագույն բաճկոն-զգեստով: Լուքի հիմնական «մեխը» կարելի է համարել հանդերձանքի գրպանները, որոնց անհավասարաչափ դասավորությունը այս սեզոնին բավականին նորաձեւ է: Դրանք կարծես գոտկատեղին կապվող պայուսակների նորարարական այլընտրանքը լինեին:

Քիմի վարսերը արձակված էին եւ թարմ ու բնական տեսք ունեին: Այս ամռանը, բարեբախտաբար, կարիք չի լինի երկար մտածել մազերի հարդարման մեթոդի մասին, քանի որ պարզապես նոր լվացված մազերը արդեն իսկ նայվում են շատ ոճային:



Բարձրակրունկ սանդալները կանացիություն էին հաղորդում հայազդի հեռուստաաստղի կերպարին, իսկ նուրբ ու համաչափ դիմահարդարումը խոսում էր այն մասին, որ աստղի ծայրահեղ սեքսուալության դրսեւորումները արդեն անցյալում են:


                                                   Լուսանկարները՝ Getty, Backgrid, Rex, Shutterstock, GCImages



© NEWS.am STYLE