Ամալ Քլունին նորաձեւության «դաս է տվել» (ֆոտո)

22:47   22 հունիսի, 2018

Իրավաբան, ակտիվիստ եւ պարզապես շքեղ Ամալ Քլունին կարողանում է միշտ շքեղ տեսք ունենալ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում՝ կարմիր գորգի վրա, տեսախցիկների առաջ, թե պարզապես օդանավակայանում, ինչպես այն անգամ:

Երկու երեխաների մայրը եւ դերասան Ջորջ Քլունիի կինը ներկայացել է կաթնագույն ծալքավոր շարավարով, մեծ խակի կանաչ պայուսակով ու հասարակ սպիտակ շապիկով: Սեւ մյուլի կոշիկները ամբողջացրել են Ամալի հասարակ, բայց միեւնույն ժամանակ ակնահաճո կերպարը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամալ Քլունին մասնակցեց բրիտանական WAAAUB-ի (Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցիացիա) գալա ընթրիքինԱմալ Քլունին իրական էլեգանտության մարմնացում էր՝ իր գինեգույն թավշյա զգեստով: 








                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                            Լուսանկարները՝ Splashnews



© NEWS.am STYLE