Արամեի եւ Աննա Թովմասյանի նոր սիրառատ լուսանկարը

23:17   22 հունիսի, 2018

Արամեի եւ նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի միկրոբլոգի լուսանկարներից ու հրապարակումներից պարզ էր դարձել, որ զույգը վայելում է իր հանգիստը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր ու շքեղ քաղաքներից մեկում՝ Դուբայում:

Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր ջերմ ու սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ երգիչ Արամեի հետ: Երգչուհին նաեւ մեկնաբանել է լուսանկարը: Նա դրան կից գրել է. «Իմ սեր»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում  հմայիչ լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին հանդես էր եկել լողազգեստով: Աննայի ծովափնյա լուքը իր միկրոբլոգի հետեւորդների հավանությանն էր արժանացել, որոնք էլ մեկնաբանությունների հատվածում գնահատել էին նրա բնական գեղեցկությունը:



© NEWS.am STYLE