«Դոմ 2» հեռուստանախագծի զոհված աստղը մարմնավաճառությամբ է զբաղվել

10:11   23 հունիսի, 2018

Երեկ Մոսկվայում «Դոմ 2» հեռուստանախագծի նախկին մասնակից Անաստասիա Տարասյուկի հետ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Աղջկան գտել են մահացած էլիտար բարձրահարկ շենքի պատուհանների տակ։ Հայտնի է, որ հեռուստանախագծի 24-ամյա աստղն  ընկել է 19-րդ հարկի բնակարանի պատուհաններից, որը վերջերս էր վարձակալել։ Որոշ տվյալներով, Տարասյուկը վերջերս տառապում էր անպատասխան սիրուց ու դեպրեսիայի մեջ էր։ Նաև աղջիկը երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր ալկոհոլային կախումը ու հաշվառված էր նարկոլոգի մոտ ։

Աղջկա նախկին սիրեցյալ Ալբերտ Ռեզինը նրա կյանքից որոշ մանրամասներ է պատմել։ Երիտասարդի խոսքով՝ Նաստյան մարմնավաճառ է եղել։

«Նաստյան չգիտեր ինչով զբաղվել, ինչ աշխատել։ Նա հույս ուներ, որ Մոսկվա կգա ու միանգամից ճոխ կյանքով կապրի։ Երկուսուկես ամիս մենք հանդիպել ենք, ու նա իմ բնակարանում է ապրել»,- մեջբերում է Ռեզինին StarHit-ը։

«Հետո  մոդել է աշխատել, դե այսինքն ինչ մոդել․․․ Իրականում Նաստյան էսկորտում էր աշխատում ։ Կոպիտ ասած՝ մարմնավաճառ էր։ Հենց այդ պատճառով էլ ես նրանից բաժանվեցի»,- խոստովանել է տղան։

Բացի դրանից , հեռուստաշոուի նախկին սիրեցյալը պատմել է, որ աղջիկը  թմրադեղեր ու հանգստացնող դեղեր էր ընդունում, իսկ տղային դուր չէին գալիս ընկերուհու նման նախասիրությունները։

«Ես ու նա մշտապես դրա հետ կապված վիճում էինք»,- անկեղծացել է Ալբերտը։

Ռեզինի խոսքով՝ Նաստյան երազում էր գեղեցիկ, ապահովված ու ուրախ կյանքի մասին։ Իբրև նա չէր ուզում աշխատել, ուզում էր շատ ճամփորդել ու զվարճանալ։ Տարասյուկի նախկին բոյֆրենդը պատմել է, որ նա երազում էր հեռանալ Ռուսաստանից։

«Նա երազում էր ապրել արտասահմանում, կղզիներում, հանգստանալ ու չաշխատել։ Պառկել լողափին։ Ես նրան նախազգուշացնում էի, որ նման գեղեցիկ կյանքը, որպես կանոն, ոչ մի լավ բանով չի ավարտվում ․․․ Նա ոչինչ չէր  խոսում ծնողների մասին, ինչքանով ես հասկացա, նրանց հարաբերությունները լարված էին»,- պատմել է երիտասարդը։



© NEWS.am STYLE