«Ես ուզում էի եփել ամենահամեղ բորշչը, բաժակները փայլեցնել».VARDA

23:45   22 հունիսի, 2018

Վերջերս շքեղ պարուհի VARDA-ն բավականին անկեղծ խոստովանություններ է անում Instagram-ում, ինչը միանգամից արժանանում է տարբեր արձագանքների ու մեկնաբանությունների:
Այս անգամ հայուհին շքեղ վարդերի փնջի լուսանկարով է կիսվել եւ դրան կից խոսել այն մասին, թե որքան էր միշտ ուզել ամեն ինչում լինել «գերազանցիկ»:



Նա գրել է. «Գերազանցիկության բարդույթ. ես ամեն ինչում միշտ ուզում էի լինել լավագույնը՝ եփել ամենահամեղ բորշչը, լավ երգել ու պարել իմանալ, բոլոից լավ դասավորել իրերը պահարանում, արդուկել վերնաշապիկները առանց գծերի, բաժակները փայլեցնել, կոշիկները դասավորել, ճիշտ դասավորել սպասքը եւ այլն, եւ այլն»:

Այնուհետեւ գեղեցկուհին բացատրել է պատմածի ենթատեքստը. « Ինչի՞ համար էր այդ ամենը. Ես պարզապես սեր էի ուզում ու վստահ էի, որ դրան պետք է արժանանալ»:
 
Որպես վերջաբան VARDA-ն հարց է ուղղել իր հետեւորդներին. «Ի՞նչ եք կարծում, սիրուն հնարավոր է արժանանալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարուհին նուրբ կերպարանքով լուսանկարներ էր հրապարակել: Լուսանկարներում նա թեթեւ, եթերային տեսք ունի:






© NEWS.am STYLE