Քորթնի Քարդաշյանին «բռնացրել են» սիրեկանի հետ Իտալիայում

11:10   23 հունիսի, 2018

Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, Իտալիա է ժամանել։ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղին տեսել են Կապրի կղզում  իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։

39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին տեսել են ծովային զբոսանքի ժամանակ։

Քորթնին բիկինիով էր։

Իսկ Յունեսը նրան ինչ-որ բան էր պատմում։

Նշենք, որ զույգը  սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։

Աղբյուրը ու լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE