Քայլի Ջենների վառ կանաչ լուքը (ֆոտո)

00:15   23 հունիսի, 2018

Գեղեցկուհի Քայլի Ջենները՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, իր Instagram-ի հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով:
Գեղեցկուհին կարծես թե վերջին ժամանակահատվածում տարված է վառ հագուստով: Այս անգամ նա ընտրել է վառ կանաչ հանդերձանք:



Լուսանկարները, որոնք տեղ են գտել ինչպես աստղի միկրոբլոգում, այնպես էլ story բաժնում, արված են Փարիզում, ինչպես վկայում է Քայլիի մակագրությունը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանների գերդաստանի կրտսեր ներկայացուցիչը ներկա էր գտնվել «Louis Vuitton Menswear» գարուն-ամառ ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Քայլի Ջենները իր վրա էր սեւեռել բոլորի ուշադրությունը՝ իր համարձակ, յուրահատուկ դեղին հանդերձանքով, որը շատերին հիշեցրել է «Ամբողջ ծանրությամբ» ( Breaking Bad) սերիալի գլխվոր հերոսի համազգեստը: 



© NEWS.am STYLE