Ջասթին Բիբերին ու Հեյլի Բոլդուինին «բռնացրել են» համբուրվելիս Նյու Յորքի կենտրոնում

15:15   23 հունիսի, 2018

Նյու Յորքի բնակիչներին կրքոտ համբույրների դասեր են տվել Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը։ Այս զույգը հերթական անգամ աչքի է ընկել քաղաքում, ու եթե մինչ այդ սիրահարները համբուրվելու  սեսիա էին կազմակերպել Բրուքլինի կամրջի վրա, ապա հիմա TMZ պապարացիները նրանց նյույորքյան այգու մոտ են որսացել ։

Ճիշտ է , պապարացիների տեսադաշտում «պատահաբար» հայտնվելու այդ բոլոր դրվագները մի քիչ բեմադրական բնույթ ունեն կարծես))

Ըստ երևույթին Ջասթինը այդ ձևով «ողջույն է փոխանցում» Սելենա Գոմեսին, որը չէր ուզում նրա հետ հարաբերությունները վերսկսել, չնայած կանադացի երգիչը շատ էր ձգտում դրան։ Դե իսկ հիմա 24-ամյա երգիչը նրան փոխարինող է գտել՝ ի դեմս 21-ամյա մոդելի։ Ի դեպ՝ Հեյլին «2017-ի ամենասեքսուալ մոդելն է», ըստ Maxim ամսագրի։



© NEWS.am STYLE