Միլիոնատեր Դեն Բիլզերյանը մարիխուանա է փորձարկում իր բիզնեսի համար 

13:12   23 հունիսի, 2018

Դեն Բիլզերյանի Instagram հաշիվը լցված է էքսցենտրիկ լուսանկարներով ու տեսանյութերով։

Միլիոնատերը մեկ հանգստանում է կղզիներում, մեկ երեկույթներ է կազմակերպում չորս հարյուր կիսամերկ աղջիկների հետ,(տեսագրություններ է կատարում, որը մենք Youtube-ում ենք հրապարակում, ինչից ծառայությունը սարսափում ու արագ ջնջում է այն, քանի որ նման քանակությամբ մերկ մարմիններ ու ալկոհոլ Youtube-ը հազվադեպ է տեսնում, իսկ մենք այն Ձեզ նորից կցուցադրենք), մեկ էլ առհասարակ մարիխունա է փորձում։

Ի դեպ, վերջին դրվագի մասին՝ միլիոնատերն արտադրում ու մարիխուանա է վաճառում արդեն ԱՄՆ հինգ նահանգներում  ու զարգացնում է իր ապրանքանիշը՝ համաշխարհային ապրանքանիշ ստեղծելու նպատակով։

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

 «Փորձում եմ նոր խմբաքանակը, որևէ մեկին աշխատանք պե՞տք է»,- այսպես է  միկրոբլոգում իր նոր լուսանկարը մակագրել Բիլզերյանը, բնականաբար առաջացնելով իր  23 միլիոն բաժանորդների հիացական արձագանքը, որոնք միանգամից ցանկացել են ստանալ նման աշխատանք)))


© NEWS.am STYLE