Քիմ Քարդաշյանը՝ կողոպուտից երկու տարի անց Փարիզ վերադառնալու մասին

14:10   23 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը օրերս Փարիզ են ժամանել՝ Louis Vuitton ցուցադրությունն այցելելու համար։ Հավաքածուն ներկայացնում էր Քանյե Ուեսթի արթ տնօրեն Վիրջիլ Աբլոն, որը 2018-ի մարտին զբաղեցրել է Louis Vuitton տղամարդկանց հագուստի կրեատիվ տնօրենի պաշտոնը։

Լրագրողները հասցրել են 37-ամյա հեռուստաաստղին հարցնել, թե ինչ է նա զգում՝ հաշվի առնելով, որ երկու տարի առաջ Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քիմին կողոպտել էին հենց հյուրանոցի համարում, նրանից գողանալով 8 մլն եվրոյի զարդ։

Հայուհին նրանց շոուի ժամանակ չի պատասխանել, բայց քիչ ավելի ուշ իր կայքում Քիմը մի քիչ պատմել է այն մասին, թե ինչ է զգացել տեղի ունեցածից երկու տարի անց Փարիզ ժամանելուց։

Լուսանկարներ՝ REX, Shutterstock, Getty

«Շատ զգացմունքային ճամփորդություն էր։ Ես շատ հանգիստ էի, քանի որ փորձս ինձ ստիպում է շատ բաների այլ դիտակետից նայել։ Զուտ հոգեպես ինձ համար բարդ չէր, նույնիսկ ինչ-որ չափով թարմանում ես, երբ առերեսվում ես քո վախին։ Ես անիմաստ եմ համարում մշտապես դեպրեսիվ վիճակում գտնվելը, ես միշտ առաջ եմ գնում; Ես իմ մանտրան ունեմ՝ զգա ու անցիր առաջ»,- նշել է Քիմը։



© NEWS.am STYLE