Քենդալ Ջեններին հերթական բոյֆրենդի հետ են տեսել

16:14   23 հունիսի, 2018

Անցած շաբաթ աշխարհիկ մամուլը լի էր Քենդալ Ջենների լուսանկարներով, որտեղ նա պատկերված էր Ջիջի ու Բելլա Հադիդների եղբոր՝ 18-ամյա Անվարի հետ համբուրվելիս։

Քիմ Քարդաշյանի քույրը Միլանից է վերադարձել, որտեղ մասնակցել էր Նորաձեւության շաբաթին։

Ու արդեն երեկ Լոս Անջելեսում 22-ամյա մոդելին տեսել են բասկետբոլիստ Բեն Սիմմոնսի հետ։

Աշխարհիկ մամուլն այս պահին չի կարող հստակ ասել, թե ով է Քենդալի բոյֆրենդը, քանի որ հեռուստաաստղին անընդհատ տարբեր տղամարդկանց հետ են տեսնում։

Ի դեպ, հիշեցնենք, որ Քենդալն օրերս սուպերմարկետում իր կողքին հերթում կանգնած մի տղամարդու էր տեսել, որի մարզաշապիկի վրա գրված էր ՝ Kill the Kardashians։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash, Backgrid



© NEWS.am STYLE