Մերի Մակարյանը պարծեցել է իր թրենդային կոշիկներով

15:43   23 հունիսի, 2018

Մերի Մակարյանը գրեթե ամեն օր ամուսնու հետ գրկապառնված, սիրառատ, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում: Սակայն, այսօր հաղորդավարուհին ցուցադրել է իր նորաոճ կոշիկները:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած 32-ամյա հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին նստած է, կրում է ծաղկավոր զգեստ եւ իհարկե, այս տարվա թրենդ համարվող՝ թափանցիկ կոշիկներ:

Հրապարակմանը կից հաղորդավարուհին մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում ամուսնու հետ սիրառատ լուսանկար էր հրապարակել, որտեղ նա ջերմ գրկախառնված էր ամուսնու՝ Վարդանի հետ: Լուսանկարը սեւ-սպիտակ էր, իսկ դրա վրա Մերին խորհրդանիշի ձեւով գրել էր. «Սիրում եմ քեզ»:

 

 

 



© NEWS.am STYLE