Արմինկայի հրապուրիչ լուսանկարը

16:43   23 հունիսի, 2018

Լոսանջելեսում բնակվող երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ներկայացել է ճերմակ զգեստով:

Հմայիչ լուսանկարին կից երգչուհին  անգլերենով գրել է, որ դա իր սիրելի տեսքն ու ոճն է:

Ավելի վաղ, Արմինկան Instagram-ի իր էջում, ինչպես նաեւ story հավելվածում լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երգչուհին գտնվում էր քաղցրավենիքների աշխարհում: Լուսանկարներից մեկում երգչուհին գտնվում էր մաշմելոու քաղցրավենիքի լողավազանում: Իսկ մեկ այլ լուսանկարին կից Արմինկան կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը: Նա գրել էր. «Երկնքից եմ իջել, ոտքերս դեռ ամպոտ են»:

Հիշեցնենք, որ երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած համարձակ լուսանկարում երգչուհին կրում էր սեւ հագուստ: Լուսանկարին կից երգչուհին գրել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Ամառ, մի ուշացիր, խնդրում եմ»:



© NEWS.am STYLE