Մերի Հակոբյանի թեժ պարը՝ ակումբում

17:22   23 հունիսի, 2018

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում նոր գայթակղիչ տեսանյութ է հրապարակել: Դերասանուհին իր տեղադրած հոլովակում գտնվում է ակումբում, որտեղ նա թեժ պարեր է ներկայացրել:

Այս հրապարակմանը կից Մերին մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգներում նշել է «թողեք ինձ պարահրապարակ, հզոր է, ամառ, ես սիրում եմ քեզ արտահայտությունները»:

Հիշեցնենք, որ Մերի Հակոբյանն իր 90 հազարից ավելի հետեւորդներին ներկայացրել էր տեսանյութ, որում ցույց էր տալիս իր հանգիստը Ֆրանսիայում, Միջերկրական ծովի ափին գտնվող Կանն քաղաքում:

Դերասանուհին տեսանյութում թեթեւ, ծաղկավոր զգեստով էր: Նա հրապարակմանը կից որևէ մեկնաբանություն չէր թողել, միայն հեշթեգներով էր արտահայտել իր զգացողությունները: Մերին օգտագործել է «վայելել ամեն պահը», «շնորհակալ եմ Աստծուն» ու այլ հեշթեգներ: 

 



© NEWS.am STYLE