Անահիտ Սիմոնյանը կարճ կիսատաբատով ցույց է տվել իր սլացիկ ոտքերը

18:24   23 հունիսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջում նոր, հնայիչ լուսանկարներ է հրապարակել: Իր միկրոբլոգում տեղադրած հերթական հրապարակման մեջ երգչուհին հանդես է եկել կարճ կիսատաբատով, այդպիսով ցույց է տվել իր սլացիկ ոտքերը:

Այս հրապարակմանը կից երգչուհին անգլերեն մեկնաբանություն է թողել: Անահիտ Սիմոնյանը գրել է. «Այսօր իմ ծննդյան օրն է»:

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջի story բաժնում կարճ հոլովակ էր հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում երգչուհին մեքենայով երթեւեկում էր: Այս հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն մեկնաբանություն էր թողել: Անահիտ Սիմոնյանը գրել էր. «Սիրեք կյանքը եւ այն անպայման փոխադարձ կպատասխանի»:

 

 



© NEWS.am STYLE