Լուսինե Թովմասյանի առանց դիմահարդարման սելֆին

19:14   23 հունիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ եւս գեղեցկուհին իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է իր մեքենայի մեջ արված սելֆի: Տեղադրված լուսանկարում Լուսինե Թովմասյանը ներկայացել է առանց դիմահարդարման, իսկ նրա կողքին մեքենայում գտնվում է նաեւ իր ամուսինը՝ Արթուրը: Լուսանկարին կից Լուսինեն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Ինչ-որ տեղ գնալիս»:

Լուսինե Թովմասյանի միկրոբլոգի հետեւորդներից մեկը մեկնաբանության հատվածում գրել է, որ գեղեցկուհին գնալով միայն գեղեցկանում ու երիտասարդանում է)):

Ավելի վաղ, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Instagram-ի իր միկրոբլոգի story բաժնում հրապարակել էր իր մայրիկի լուսանկարը, որում նրանք գտնվում էին սրճարանում:

Լուսինեն մակագրել էր լուսանկարը ջերմ ու մտերմիկ գրառմամբ: Նա գրել էր. «Իմ մամուլիկ»: 

 



© NEWS.am STYLE