Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. կատարյալ երջանկության թեմայով մտորումներ

23:07   20 մայիսի, 2013

Բարի երեկո: Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իմ ճակատագրով, շտապեմ տեցեկացնել. ճերմակ ձիով իմ արքայազնը դեռեւս չի էլ նկատվում հորիզոնում: Աուուուու… Որտե՞ղ ես, իմ քաջ ասպետ: Ես հոգնեցի սպասելով:

Ակումբներով շրջելն ավարտված է: Հակառակ դեպքում ինձ արդեն գրեթե մարմնավաճառ էի զգում, ով «գործի» է գնում: Այդ կերպարն ինձ դուր չեկավ:

Կամքից անկախ սկսում ես նախանձել Ադամին ու Եվային: Նրանց փոխարեն ամեն ինչ որոշեց ճակատագիրը: Նա միակ տղամարդն է, Եվան՝ միակ կինը: Եվ վերջ: Եվ ընտրելու կարիք չկա: Նրանք ծնողների, ընկերների ու ընկերուհիների տեսքով խորհրդատուներ չունեին: Չգիտեին խանդի մասին, լքված կամ մերժված լինելու վախ չկար:

Արտասահմանյան հոգեբաններն առաջին հայացքից տարօրինակ եզրակացություն են արել. առանց սիրո ամուսնություններն ավելի ամուր են, քան այն միությունները, որ հիմնված են քնքուշ զգացմունքների վրա: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմությունն ունի, իր կենսակերպը, իր մտածելակերպը:

Ես չեմ ցանկանում ամբողջ կյանքս անցկացնել չսիրած մարդու կողքին: Ընդհանրապես, «ամուր ամուսնություն առանց շատ բարձր զգացմունքների» դիրքորոշումը հասկանալի է. չի եղել հիացմունք, չի լինի նաեւ հիասթափություն: Բայց եթե ինչ-որ մեկի մոտ ստացվում է «կդիմանաս-կսիրես», ապա իմ դեպքում այդ բանաձեւումը հաստատ չի գործի:

Սպասում եմ ձեր խորհուրդներին: Որտե՞ղ շարունակեմ փնտրել: Չեմ ուզում միայնակ մնալ:

Լիլիթ



© NEWS.am STYLE