Շողեր Թովմասյանը ներկայացել է խորը դեկոլտեով եւ համարձակ բացվածքով երեկոյան զգեստով

19:51   23 հունիսի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, նոր, կրքոտ լուսանկարներ է հրապարակել:

Իր տեղադրած համարձակ լուսանկարներում դերասանուհին հանդես է եկել վառ վարդագույն երեկոյան զգեստով, որն ունի խորը դեկոլտե եւ բավականին համարձակ բացված, որից էլ երեւում են նրա սլացիկ ոտքերը: Իր միկրոբլոգի այս հրապարակումը Շողերը ոչ մի կերպ չի մեկնաբանել:

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում էր կատարել: Գրառման մեջ ասվում էր հետեւյալը. «Ձեր վերելքի ժամանակ մարդկանց հետ եղեք սիրալիր, նրանց դուք կհանդիպեք ցած իջնելիս»: Դերասանուհին նաեւ շեշտադրել էր, որ գրվածը անհրաժեշտ է ֆիքսել:



© NEWS.am STYLE