Այս հատկանիշները փնտրեք ձեր ընտրյալի մեջ

13:10   24 հունիսի, 2018

1. Հուսալիություն
Արարքները պետք է բառերից ավելին ասեն: Ձեր ընտրյալը պետք է հույս դնի ձեզ վրա, դուք՝ նրա: Ձեզ պետք չէ մեկը, ով կարող է բազմաթիվ արդարացումներ գտնել՝ պատճառաբանելու, թե ինչու չի արել այն, ինչ խոստացել է:


2. Ինքնաճանաչողություն
Մարդը պետք է հասկանա ինքն իրեն, որպեսզի կարողանա հասկանալ ուրիշներին:


3. Ներելու ունակություն
Դուք չեք ցանկանա մինչեւ կյանքի վերջ ապրել երեխայի հետ, որը նեղանում է ձեր յուրաքանչյուր բառից կամ արարքից, որը նրան դուր չի գալիս:


4. Ինքնաբուխ լինելու ունակություն
Դա կյանքի ծարավն է, ձեզ հետ միասին նոր փորձ ձեռք բերելու, տպավորություններ պաշարելու, տեղում չկանգնելու ցանկությունը:


5. Կիրք
Կիրք ոչ միայն ձեր հանդեպ, այլ այն ամենի, ինչ նա անում է: Կիրք կյանքի հանդեպ: Ինչ-որ ոգեշնչող բան կա նրանում, երբ մարդուն իսկապես դուր է գալիս այն, ինչ անում է:


6. Ուժ
Ոչ թե ֆիզիկական, այլ պայքարելու եւ կյանքի դժվարությունները հաղթահարելու ունակություն:


7. Համարձակություն
Այնպես չէ, որ նա պետք է ոչնչից չվախենա, բայց պետք է պատրաստ լինի հանդիպել իր վախերին, եթե դրանք կանգնած են իր երազանքի ճանապարհին:


8. Գեղեցկություն
Գեղեցկությունը դիտողի աչքերում է: Այնպես որ՝ կարեւոր չէ, թե աշխարհն ինչպիսին է տեսնում ձեր ընտրյալին: Կարեւորը, որ նա ձեզ համար գեղեցիկ լինի՝ ներքուստ եւ արտաքուստ:


9. Բարոյական սկզբունքներ
Մարդը պետք է իր արժեքներն ունենա կյանքում, որոնցից հետ չի կանգնի:


10. Ազնվություն
Վստահության հիմքն է:


11. Ջանասիրություն
Մարդը պետք է հասկանա, որ ինչ-որ բանի հասնելու համար հարկավոր է շատ ջանք թափել:



Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE