Սերժ Թանկյանն առաջին անգամ սկուտեր է վարել Սեւանա լճում

20:56   23 հունիսի, 2018

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում Սեւանից նոր լուսանկար է տեղադրել: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Ես առաջին անգամ սկուտեր քշեցի Սեւանա լճում եւ ես կարծում եմ, որ կկրեմ այս հանդերձանքն ամեն օր արթնանալիս»:

Նշենք, որ հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը «Թավշյա հեղափոխությունից» հետո կրկին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ:

Երաժիշտն Instagram-ի իր էջում լուսանկար էր տեղադրել, որից պարզ է դառնում, որ օրերս հասցրել է լինել «Ոսկեվազ» գինետանը, որտեղ հանդիպել է նաեւ ռեփեր Միշոյին եւ նրա կնոջը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանին: Ի դեպ, գինետունը պատկանում է հենց Սոնայի ընտանիքին:

 



© NEWS.am STYLE