Բլոգ Լի. Երեւանի կենտրոնական այգիներ

19:05   24 հունիսի, 2018

Լուսավոր ու տաք Երեւանի կարեւոր մասնիկներից մեկը փողոցային սրճարաններն են: Շատերի կարծիքով հենց դրանք են մայրաքաղաքին հաղորդում  յուրահատուկ շարմ ու ինքնատիպություն:

Որոշ փողոցների երկայնքով պարզապես զբոսնելու ընթացքում հնարավոր է լիովին կորչել սրճարանների մեջ ու կորցնել ճանապարհը, քանի որ այդպիսի սրճարանների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Դե, իսկ քաղաքի կենտրոնի այգինե՞րը. այգիներ, որտեղ կարելի է թավալվել թարմ խոտածածկի վրա, որը նոր-նոր է սկսում չորանալ ամառային զովացնող անձրեւից հետո: Այգիներ, որտեղ կարելի է հանգիստ հեծանիվ վարել:

Քաղաքի կենտրոնում այգիները այդքան էլ մեծ չեն, իսկ եթե դնենք այլ երկրների հետ համեմատության մեջ, ապա շատ փոքրիկ են: Այնուամենայնիվ, լինելով այդ այգիներում, ես համոզվեցի, որ դրանց մասին խոսել ու ցույց տալ հաստատ պետք է: Յուրաքանչյուր այգի իր մեջ թաքցնում է այնքան յուրահատուկ մթնոլորտ, իսկ որոշներն էլ ուղղակիորեն բացահայտում են Հայաստանի մշակույթն ու պատմությունը:

Մեր այսօրվա ճանապարհորդության օբյեկտը դարձան մի շարք կենտրոնական այգիներ, ինչպես օրինակ՝ Սիրահարների այգին, Կարապի լիճը, Անգլիական այգին, Մարտիրոս Սարյանի անվան այգին եւ այլն:




                                 Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE