Քիթ Հարինգթոնը կնության առավ Ռոուզ Լեսլիին

14:15   24 հունիսի, 2018

«Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը, ով հանրահայտ սերիալում մարմնավորում է Ջոն Սնոուի կերպարը, կնության առավ նույն սերիալի դերասանուհի Ռոուզ Լեսլիին:



Էկրանային սիրավեպը վերաճեց իրական սիրո, եւ ահա զույգը պսակադրվեց Շոտլանդիայի պալատում: Արարողությանը մասնակցեցին ոչ միայն դերասանների ընտանիքի անդամները ու հարազատները, այլեւ մի շարք գործընկերներ ու խաղընկերներ:





Հարսնացուին դեպի խորան ուղեկցեց հայրը, որը նշեց, որ սա յուրահատուկ օր է բոլորի համար, քանի որ այս հարսանիքին սպասել են շատերը՝ ոչ միայն հարսն ու փեսան: Հատկանշական է, որ Ռոուզ Լեսլիի հայրը՝ Սեբասթյան Լեսլին, հարսանիքին ներկայացավ ավանդական շոտլանդական տարազով: Եվ ընդհանրապես, հարսանեկան միջոցառումը, ընդհանուր առմամբ, հետաքրքիր կոլորիտ ուներ:



Land Rover մակնիշի ռետրո ավտոմեքենան, Ռոուզի վարսերի ճերմակ հարսանեկան ծաղկեպսակը, Քիթի ընտրած յուրահատուկ հանդերձանքը ինքնատիպ դիմագիծ էին հաղորդում ողջ արարողությանը:









                                                                                                               Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                               Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE