«Իսկ դուք սիրու՞մ եք արեւայրուք ընդունել». Աննա Թովմասյան

15:15   24 հունիսի, 2018

Արամեի եւ նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի միկրոբլոգի լուսանկարներից ու հրապարակումներից պարզ էր դարձել, որ զույգը վայելում է իր հանգիստը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր ու շքեղ քաղաքներից մեկում՝ Դուբայում:

Աննա Թովմասյանը Instagram-ի իր միկրոբլոգում հաճախ է օգտատերերին ներկայացնում ընտանեկան ջերմ լուսանկարներ, սելֆիներ: Այս անգամ երիտասարդ երգչուհին հրապարակել է իր լուսանկարները հանգստից ու հարց ուղղել իր հետեւորդներին: 



Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել է. «Աղջիկնե՛ր, իսկ դուք սիրու՞մ եք արեւայրուք ընդունել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում ջերմ ու սիրառատ լուսանկար էր հրապարակել ամուսնու՝ երգիչ Արամեի հետ: Երգչուհին նաեւ մեկնաբանել էր լուսանկարը: Նա դրան կից գրել էր. «Իմ սեր»:



© NEWS.am STYLE