Քենդալ Ջենները ցուցադրել է կատարյալ մարմինը դեղին բիկինիով

16:15   24 հունիսի, 2018

Քենդալ Ջենները չի դադարում զարմացնել իր երկրպագուներին իր վառ ու համարձակ լուքերով, յուրօրինակ հանդերձանքներով եւ, իհարկե, կատարյալ մարմնով:



Այս անգամ Քիմ Քարդաշյանի քույրը իր Instagram-ում ներկայացել է վառ դեղին բիկինիով: Քենդալը կիսվել է լուսանկարներով, որոնցում հատկապես շեշտադրել է մարմնի համաչափ ու հրաշալի կառուցվածքը. լուսանկարներում անգամ չի երեւում աստղի դեմքը:



Քենդալի մակագրությունից պարզ է դառնում, որ լողազգեստը պատկանում է Ջեններ քույրերի սեփական ապրանքանիշին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսում 22-ամյա մոդելին տեսել էին բասկետբոլիստ Բեն Սիմմոնսի հետ։ Դրանից առաջ՝ Ջիջի ու Բելլա Հադիդների եղբոր՝ 18-ամյա Անվարի հետ համբուրվելիս: Աշխարհիկ մամուլն այս պահին չի կարող հստակ ասել, թե ով է Քենդալի բոյֆրենդը, քանի որ հեռուստաաստղին անընդհատ տարբեր
տղամարդկանց հետ են տեսնում։



© NEWS.am STYLE