«Նեգատիվ, ագրեսիվ էներգիա իմ էջում չի թույլատրվում». Սոֆի Մխեյան

17:15   24 հունիսի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանը իր Instagram-ի միկրոբլոգում այս անգամ կիսվել է ընկերների հետ համատեղ լուսանկարներով: Դրանցից մեկը նա մեկնաբանել է այսպես. «գունավոր ու սիրուն մարդիկ»: Լուսանկարում Սոֆիի հետ պատկերված են նաեւ Սոնա Ռուբենյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ այլ ընկերներ:



Երգչուհին մյուս լուսանկարին կից գրել է տողեր այն մասին, որ ինքը չի կարող հանդուրժել բացասական էներգիա իր էջում: Սոֆին գրել է. «Նեգատիվ, չար, բացասական, ագրեսիվ էներգիա իմ էջում չի թույլատրվում: Block եւ report միանգամից)))) Ես սիրում եմ կյանքը, իմ Հայաստանը, իմ ընկերներին, իմ աշխատանքը, իմ հանդիսատեսին ու տենց…) Սեր բոլորիդ»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆի Մխեյանը իր Instagram-ի story բաժնում հրապարակել էր Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը: Երգչուհին նաեւ մակագրել էր լուսանկարը: Նա գրել էր. «Անձրեւի աղջիկ»:



© NEWS.am STYLE