Արեւելյան գեղեցկուհի Պրիյանկա Չոպրան բացել է իր գեղեցկության գաղտնիքը

17:45   24 հունիսի, 2018

Դերասանուհի Պրիյանկա Չոպրան վերջերս բացել է իր գեղեցկության հիմնական գաղտնիքը: 35-ամյա դերասանուհին Harper's Bazaar-ի վիդեբլոգի տեսանյութում խոսել է այն մասին, թե ինչպես են արեւելյան գեղեցկուհիների «գաղտնիքները»  օգնում պահպանել երիտասարդությունը եւ գեղեցկությունը:

Դերասանուհին նշել է, որ չնայած մշտապես աշխատում է լավագույն դիմահարդար-կոսմետոլոգների հետ, բայց միեւնույնն է, իր մաշկը թարմ ու խնամված պահելու հարցում ամենաարժեքավորը մայրիկի բաղադրատոմսերն ու խորհուրդներն են:



Պրիյանկան ասել է. «
Դեռ այն ժամանակվանից, երբ ես փոքրիկ աղջիկ էի, տեսնում էի, թե ինչպես է մայրիկս հոգ տանում իր մաշկի մասին: Նա ինձ սովորեցնում էր, թե ինչքան կարեւոր է միշտ մաքուր պահել մաշկը: Իհարկե ես այն ժամանակ այդքան էլ շատ չէի լսում, բայց երբ ավելի մեծացա, հասկացա նրա ասածների իմաստը»:

Պրիյանկայի մայրիկի գլխավոր խորհուրդը քնելուց առաջ մաշկը շատ լավ մաքրել է, քանի որ քնի ընթացքում մաշկը պետք է շնչի: Մաքրման ամենալավ միջոցը, ըստ նրա, կոկոսի յուղն է: Խորհուրդ է տրվում մոտ 5 րոպե այն պահել մաշկի վրա, այնուհետեւ մաքրել խոնավ սրբիչով:



Երկրորդ գաղտնիքը տնական՝ բնական միջոցներից պատրաստված դիմակն է: Դրա բաղադրության մեջ մտնում է քրքում, կիտրոնի հյութ, ցորենի ալյուր, վարդագույն ջուր եւ դասական յոգուրտ:  Բաղադրիչները խառնելուց եւ դեմքին քսելուց հետո պետք է թողնել 15 րոպե եւ լվանալ տաք ջրով:









                                                                                               Լուսանկարները՝ East News 



© NEWS.am STYLE